Բայդենը Պուտինին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է պատասխան կիբերհարձակումներ կատարել և ունի դրա համար անհրաժեշտ միջոցները. Սալիվան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ժնևում կայացած հանդիպմանն ասել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում է միջոցների պատասխան կիբերհարձակումներ կատարելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը:
«Նախագահ Բայդենը պատրաստ է օգտվել այդ հնարավորություններից, եթե պարզ դառնա, որ Ռուսաստանը չի կարողանում կանխել իր տարածքից գործող հանցագործների գործողությունները: Սա սպառնալիք չէ, այլ պարզապես օբյեկտիվ հայտարարություն այն մասին, որ նախագահ Բայդենը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու ամերիկյան շահերն այն ոլորտներում, որոնք կարևորագույն ենթակառուցվածքներին են առնչվում»,- ասել է Սալիվանը:
Բայդենի օգնականն ասել է նաև, որ ԱՄՆ նախագահը Պուտինին ասել է, որ պատրաստ է դիմել նման պատասխան քայլերի՝ կախված անհրաժեշտությունից ու իրադարձությունների զարգացումից: