Եվրո-2020․ Դյումֆրիսը երկրորդ անգամ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրի Նիդերլանդներ – Ավստրիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց հոլանդացիների պաշտպան Դենզել Դյումֆրիսը, որը դարձավ գոլի հեղինակ։ Նիդերլանդների թիմն առավելության հասավ 2։0 հաշվով եւ 6 միավորով ապահովեց տեղը 1/8 եզրափակիչում։
«Էյնդհովենի» 25-ամյա ֆուտբոլիստը լավագույնն էր ճանաչվել նաեւ Ուկրաինայի հետ առաջին տուրի խաղում (3։2)՝ խփելով հոլանդացիների հաղթական գոլը։
Երրորդ տուրում հունիսի 21-ին Նիդերլանդները կմրցի մակեդոնացիների հետ, Ավստրիայի մրցակիցը կլինի Ուկրաինան։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
C խումբ
Նիդերլանդներ - Ավստրիա՝ 2։0
Մեմֆիս Դեպայ, 11, 11մ, Դենզել Դյումֆրիս, 67