Խոշոր վթար Երևանում․ BMW-ն տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծաղկի սրահին․shamshyan.com
Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Գասպարյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը: Porsche Cayenne-ի վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է։