Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն...

Թե ինչպես «Իսկանդերից» հասանք չինական չագուճին․ ՀՐԱՊԱՐԱԿ

Թե ինչպես «Իսկանդերից» հասանք չինական արտադրության մուրճին՝ բոլորը լավ գիտեն, դա լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի։ Շատ հետաքրքիր եւ բարդ ժողովուրդ ենք հայերս ու շատ դեպքերում անգամ ինքներս մեզ չենք կարողանում լավ հասկանալ։ «Իսկանդերից» մինչեւ չինական չագուճ ճանապարհը, պարզվեց, շատ կարճ էր՝ ընդամենը մի ակնթարթ։ Կարելի է ասել՝ աչքներս թարթեցինք, արդեն մուրճ ենք պտտեցնում միմյանց վրա, իսկ երբեմնի հաղթանակների, փառքի ու նվաճումների հետքն անգամ չկա։ Դիտում էինք ընկերներով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ու մտորում, թե որտեղից ուր հասանք եւ դեռ ուր կարող ենք հասնել։ 

Վերջապես անկախ պետություն էինք ստեղծել, անգամ պատմական հողերից էինք ետ բերել, դեռ մի բան էլ՝ «զապասով»։ Աշխարհի հզորների հետ էինք նստում-վեր կենում, մի բան էլ դեռ երբեմն հակաճառում էինք նրանց։ Մեր թագավորը ռուսական կայսրին բողոքում էր, որ գազը մեզ վրա թանկ են վաճառում եւ զենք էլ բավարար տեմպերով չեն մատակարարում, ու բոլորս դա սովորականի պես էինք ընդունում։ Ասում էինք՝ բա ի՞նչ պիտի անեն, թող մեզ լավ նայեն, չէ՞ որ այս կողմերը մենք ենք տիրություն անում։ Մեր գեներալները դարձել էին թուրքալեզու աշխարհի ահուսարսափը, եւ թշնամական պետությունները մեր բնավորությունն ու սովորություններն էին լրջորեն ուսումնասիրում, իսկ մենք մեծամտաբար իրենցով չէինք հետաքրքրվում, հոխորտում էինք՝ խելոք չմնան, Կիրովաբադն ու Բաքուն էլ կգրավենք։ Առանձին օլիմպիադա անգամ ունեինք մեր՝ հայերիս համար, «Եվրատեսիլում» էլ միշտ բարձր տեղեր էինք զբաղեցնում, Հռոմի պապն էր մեր երկիր այցելում, «Իսկանդեր» տեղափոխող մեքենաներն էլ Հանրապետության հրապարակում երթուղայինի նման երթեւեկում էին, ու դա բոլորիս համար սովորական էր։ 

Հիշում եմ՝ Վանիկ պապը, ով Հայաստանի բոլոր ցույցերին մասնակցել է՝ Վազգեն Մանուկյանի հետ գնացքից թռչելուց մինչեւ Նիկոլ Փաշինյանի հետ փողոց փակելը, վերը նշված ամեն դրվագին մի հետաքրքիր քոմենթ էր անում։ Հավերժ ցուցարար Վանիկը, օրինակ, «Եվրատեսիլում» Սիրուշոյի հաջողությունը բացատրեց նրանով, որ «Ռոբերտ Քոչարյանն է իր տղայի՝ Լեւոնի խաթր նվեր արել նրան, թե չէ այդպիսի արդյունք բացառվում էր»։ Համահայկական խաղերը բացատրում էր կազմակերպչական ծախսերի ատկատների առատությամբ եւ սփյուռքից հերթական անգամ գումարներ պոկելու առիթներ ստեղծելով։ Թերեւս լավ չգիտեր՝ սփյուռքը ֆինանսապես մասնակցում է, թե ոչ, բայց վստահ էր, որ «մերոնք մի բան խաբում եւ տանում են սփյուռքից էդ ատմազկով»։ «Իսկանդերի» հանգամանքը Վանիկ պապը բացատրում էր նրանով, որ «դա մեզ հետ կապ չունի, եւ ռուսներն իրենք ենք թուրքերի դեմ դրել, որ պետք եղած դեպքում չախեն», հետո էլ ասում էր․ «Որ իսկական դաշնակից լինեին՝ ատոմային զենք կտային, ու հարցը կփակվեր դրանով»։ Վանիկը Հռոմի պապի այցը մի անգամ մեկնաբանեց շատ սրտնեղած՝ ասելով, որ «աշխարհում այդպիսի բան գոյություն չունի, որ հյուր ընդունելիս ճանապարհ փակեն եւ երթեւեկությունը խաթարեն»։ Մյուս անգամ ասաց․ «Ո՞ւմն ա պետք, հենա սամալյոտի միջից թուրքերին հեռագիր ա տվել, որ չնեղացնի դրանց, դե տղա էր՝ թող առանց դա անելու գար»։

Ու ավելացրեց, որ «նրա գալը մեզ հետ վաաբշե կապ չունի (նկատի ուներ հասարակ մարդկանց), պռոստո Սերժն ուզում ա դրանով ցույց տա, որ յանըմ Միշիկը լավ ա աշխատում, լավ տասովկեք ա տենում, թե ասա՝ մե՞զ ինչ, հեսա կեթան, իրար հետ կուտեն-կխմեն, ու կթողի հետ  կեթա»։ Գեներալների մասին էլ հաճախ հետաքրքիր պատմություններ էր պատմում, ու դրանցից ամենածիծաղելին այն էր, որ «մեր հայտնի գեներալներից մեկը, Իսպանիայում հանգստանալու ժամանակ, իր սեփական՝ 21 հարկանի հյուրանոցի կռիշից գիշերվա ժամը 2-ին հարբած թռել ա բասեինի մեջ, բայց մինչեւ իրա թռչելը, ախռաննիկին ա շպրտել, որ իրա պասադկեն կարենա ճիշտ հաշվարկի»։ Ու ավելացնում էր․ «Արա, դրանցից ի՜նչ գեներալ, գեներալը խի ըտենց ա՞ ըլնում, շատ են դրանց պռախոդ տվել, Ստալինը ճիշտ արեց, դաժե Ժուկովին պատերազմից հետո Օդեսա լարեց։ Հաշվի, որ աքսոր տվեց, ու տենց ա պետք, որ չհաբռգեն ու այ սենց չեթան իսպանիաներում հյուրանոցներ սարքեն»։ Մեր ֆուտբոլի հավաքականն էլ երբ պարտվում էր, Վանիկն այգում բոլորին բացատրում էր, որ «Նեմեցն ա խաղը ծախել», իսկ երբ մերոնք հաղթում էին, պարզվում էր, որ «Նեմեցն ա սարքել, որովհետեւ արդեն իրան աշխատանքից հեռացնելու վախտերն էր, ու արագ դվիժենի սարքեց, որ կաշին փրկի, թե չէ՝ ի՜նչ հաղթանակ, այ ախպեր, խելքի եկեք»։ 

Ահա այսպես, Վանիկ պապու խոսքերով վերհիշեցինք մեր ոչ վաղ անցյալը եւ հասկացանք, թե ոնց այսպես կատակելով ու ինքներս մեզ ծաղրելով՝ «Իսկանդերից» եկանք հասանք չինական մուրճին։ Հիմա նախկին գեներալներն այլեւս գործընթացներից դուրս են, աշխարհի հզորներն էլ մեզնով առանձնապես չեն հետաքրքրվում եւ եթե երբեմն անգամ հետաքրքրվում  են, ապա միայն թերեւս  խղճահարությունից դրդված, թուրքին էլ, փաստորեն, ի վերջո տեսանք մեր սահմաններից ներս, նախկինում միայն դիրքերում ծառայած մեր ընկերներից էինք նրանց մասին լսում, իսկ հիմա եկել-մտել են մեր Սյունիք ու Գեղարքունիք։ Արդեն ռուսների հետ չենք վիճում, անգամ քննարկում էլ չենք ունենում նրանց հետ, ինչքան որ ցանկանում են, այդքան էլ օգնում են, մենք էլ, անկախ ամեն ինչից, շնորհակալություն ենք հայտնում՝ ճարներս ինչ։ Ո՞վ էր գերիների խնդրի մասին լսել, ո՞վ էր մտածում, որ մեր տղաները կարող են գերի ընկնել՝ այն էլ հարյուրներով, եւ դեռ ամիսներով էլ չկարողանանք ետ բերել նրանց, եւ դեռ այդքանն էլ քիչ է, մեր փոխարեն Վրաստանն է սկսել բանակցել մեր տղաների համար։

Ոչ ոք չէր կարող  այսպիսի բան պատկերացնել, ո՛չ մենք, ո՛չ էլ Վանիկը՝ ոչ ոք։ 
Ահա այսպիսի մտքեր առաջացան ինձ մոտ, երբ տեսա Նիկոլ Փաշինյանին՝ մուրճը ձեռքին, ով այլեւս խոստանում է թավշյա հեղափոխությունը վերածել ֆրանսիական հեղափոխության, միայն թե գիլիոտինի փոխարեն մուրճ էր ցուցադրում եւ խոստանում դա անպայման կիրառել երկրում կարգուկանոն հաստատելու համար։ Այն մեծ հարցերում մենք արդեն չկանք, դրանց մասին խոսք անգամ չկա՝ Իսկանդերներ, Եվրատեսիլ, Հռոմի պապի այց․ այդ ամենն այլեւս անցյալում է, մենք հիմա ամեն ինչ զրոյից պետք է սկսենք։ Այնուամենայնիվ,  հրճվում էին մարդիկ՝ մուրճը տեսնելիս, ասես աշխարհն իրենց էին տվել, իսկույն մոռացան պատերազմ, բազում դժվարություններ, միայն Նիկոլը կարողանա էլիտաներին պատժել։ Բայց ես մարդկանց չեմ մեղադրում, չէ՞ որ այդ ամենից ամենաշատը հասարակ մարդիկ են տուժել, ի՞նչ կարիք կա նրանց մեղադրել որեւէ հարցում, առավել եւս՝ վիրավորել ու պիտակավորել։

Այդ մարդիկ թշվառ էին իրենց զգում եւ կյանքի պրոցեսներից դուրս, նրանք իրենց դժբախտ էին զգում եւ հիմա ինչ-որ հնարավորություն են տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանավարման մեջ։ Նրանց գիտակցության մեջ Նիկոլը դարձել է թույլերի պաշտպանը, մարդկանց անունից հզորների դեմ է մարտնչում, եւ մարդիկ Նիկոլի մեջ իրենց հերոսին են գտել ու, իհարկե, հասկանում են, որ նա երբեմն շատ կոպիտ սխալներ է թույլ տալիս, երբեմն էլ՝ թուլություն դրսեւորում, բայց մարդիկ, միեւնույն է՝ ներում են նրան, այլ Նիկոլ  չունեն եւ մտածում են, որ այլեւս երբեք էլ չեն ունենա, Նիկոլով հիանում են ու փայփայում։ Երբ տեսնում ես, թե ծերերը ոնց են փաթաթվում Նիկոլ Փաշինյանին ու խորհուրդներ տալիս նրան, անգամ մի փոքր հուզվում ես․ «Բալես, մի վախեցի դրանցից», «Արա, դրանց վերջը տուր», «Նիկոլ, Ալիեւից մի քաշվի, հետը դուխով խոսի, այ ախպեր», «Հանկարծ դուխդ չգցես, միշտ դուխով, Նիկոլ, հետեւիդ կանգնած ենք», «Մի արդարացի, ինչ արել ես, ճիշտ ես արել, ինչ էլ չգիտես՝ ոչինչ, կամաց-կամաց կսովորես, կարեւորը՝ մի նեղվի», «Արա, դատավորներին նստեցրու, դատավորներին», «Սաղ լավ կլնի, կարեւորը՝ դու մի ընկճվի, Աննա ջան, Նիկոլին լավ պահի», եւ այսպես շարունակ։ 

Սրանք հուզիչ պահեր են, եւ այդ ամենը կատարվում է մեր աչքի առջեւ, հատկապես տղամարդիկ եւ արու զավակների ծնողները լավ կհասկանան այս ամենը։ Դրանք ծնողի խոսքեր են՝ ուղղված իրենց որդուն, հասկանալի է, որ դուստրերին մեզ մոտ մի փոքր այլ կերպ են դաստիարակում, իսկ տղաների հետ հենց այդպես էլ լինում է՝ զայրանում է ծնողը, որ մի բան չի կարողանում անել իր տղան, բայց քաջալերում է եւ հորդորում՝ նորից փորձել, եւ չի ցանկանում, որ իր որդին վնասվի, բայց միաժամանակ նորից կռվի է ուղարկում, որ տղամարդ դառնա։

Այս մարդիկ բոլորը Նիկոլին իրենց տղայի պես են ընդունում, նա էլ ամեն ասածի գլխով է անում, ասում․ «Չեմ վախենում, այ մարդ», «Չեմ արդարանում, ինչի՞ եմ արդարանում, ուղղակի ասում եմ, որ իմանաք»։ Ու ներքեւից հնչում է․ «Ասա, ասա, Նիկոլ ջան, թողեք ասի՝ մի խանգարեք», «Այ մարդ, չենք խանգարում, ասում ենք, որ չնեղվի», «Չի նեղվի, դուք դարդ մի արեք, սուս մնացեք՝ լսենք՝ էլ ինչ ա ասում»։ Հասարակ մարդիկ դեր են ստացել եւ իրենցից մեկին կարողացել են թագավոր կարգել ու հիմա միահամուռ ջանքերով փորձում են պահել նրան՝ անտեսելով անգամ կոպտագույն սխալները, իսկ Նիկոլն էլ իր հերթին պարբերաբար հիշեցնում է, որ եթե ինքն իշխանությունից հեռանա, ապա ժողովուրդը կկորցնի իր իշխանությունը, եւ հավատում է իր ասածին, անգամ եթե չի հավատում՝ համոզիչ է ասում, որ մարդիկ հավատան։ Դասակարգային պայքարը, իհարկե, վտանգավոր երեւույթ է, բայց արդյո՞ք մարդկանց ժեխ կամ զոմբի անվանելով՝  ընդդիմությունն ու էլիտաներն իրենք չեն այդ կրակի վրա յուղ լցնում, ո՞վ էր ստիպում նրանց տիրաժավորել այդ տխմարությունը, եւ առհասարակ՝ ինչպե՞ս կարելի է ձգտել իշխանության՝ արհամարհելով քո ժողովրդի մի մասին։

ՀԳ․ Երբ ԱՄՆ-ում  բողոքի մեծ ալիք էր բարձրացել, մեծ քանակությամբ արձաններ էին գլորվում՝ ամենատարբեր պատճառներով։ Վնասվել էին նաեւ Քրիստափոր Կոլումբոսի արձաններից մի քանիսը, եւ երբ  լրագրողը հարցրեց  հռչակավոր Նենսի Փելոսիին, թե հարգարժան տիկինն ինչպես է վերաբերվում Կոլումբուսի արձանի նկատմամբ ոտնձգություններին, հատկապես հաշվի  առնելով այն, որ տիկին Փելոսին իտալական ծագում ունի, նա մեծահոգաբար ասաց, որ ամեն ինչ մարդիկ են որոշում, եւ եթե նրանք չեն ցանկանում տեսնել Կոլումբոսի արձանն իրենց քաղաքներում, ուրեմն թող այդպես լինի։ Այսպիսին է իսկական քաղաքական գործչի պատասխանը եւ այսպիսին է իրական էլիտայի ներկայացուցչի պատասխանը։ Մարդը, ով իրոք արժանի է իր դիրքին եւ պաշտոնին, երբեք չի կարող իրեն թույլ տալ հասարակ մարդկանց վիրավորել կամ պիտակավորել։ Իսկ ահա պսեւդոէլիտաները, իրենց «դիրքն» ընդգծելու համար, հաճախ են դիմում նման նողկալի հնարքների, եւ նրանք երբեմն մարդկանց վիրավորելով են փորձում ցույց տալ  իրենց «առավելությունները»։ Մեզանում, օրինակ, ժեխ կամ զոմբի անվանելով։ Եվ եթե խոսք է գնում Հայաստանում քաղաքացիական բախումներ հրահրելու մասին, ապա պետք է ազնվորեն նշել, որ ընդդիմությունն ու «էլիտաներն» առնվազն նույնչափ մեղավորություն ունեն այս հարցում, որքան Նիկոլ Փաշինյանը։

Պողոս Պողոսյան
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/40b1580f6c3b2dff319882098adac647?fbclid=IwAR0sIrrsfceWdQ59loFtfYIAo6croKFKz13vSyQhSk8UTjsKFdBz_Ad_mEw

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 168 անգամ
Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan