Երեկ Փաշինյանը 500 հազարական դրամ է տրամադրել հանդիպման եկած երկու բնակչի. Շուռնուխի ղեկավար
ArmDaily.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանը մանրամասներ ներկայացրեց երեկ իրենց գյուղում բնակիչների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հնչած մեղադրանքների մասին։
Մասնավորապես, Արշակյանը անդրադաձավ միլիոնների հասնող օգնությունները յուրացնելու, գյուղ եկած օգնությունը գյուղապետարանի շենքում պահելու, գյուղապետարանի շենքում բնակվելու և հողերը չսեփականաշնորհելու մասին մեղադրանքներին։
Արշակյանը պարզաբանեց նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Ռոբերտ Ղուկասյանն անձամբ կարող է փաստել, թե ինչու են որոշ կարի մեքենաներ և տեքստիլի կտորներ պահվում գյուղապետարանում և թե ինչո՞ւ տեղահանված որոշ բնակիչների գումար չի տրվել և ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը երեկվա հանդիպման ժամանակ 500 հազար դրամ տրամադրել։
Մանրամասները՝ տեսանյութում։