«Չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքը. Փաշինյան
«Ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը սկսվեց Շիրակի մարզից, «չագուչի» հեղափոխության էպիկենտրոնը լինելու է Սյունիքի մարզը, հետո Վայոց Ձորի մարզն ու այսպես ծավալվելով գնալու ենք»,- Վայոց Ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայատարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ «պողպատե»-ն հեղափոխության պաշտոնական անունն է, «չագուչը» ժողովրդական անունն է:
«Սյունիքի ժողովուրդն առաջինն այս ընտրություններում ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային: Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմիբանի էլիտային իրենք են ծնկի բերելու: Հեռացնեն-չհեռացնեն աշխատանից, բոլորին տեր եմ, բոլորը վերականգնվելու են ամբողջական աշխատավարձով: Այնպես որ նույնիսկ կարելի է ասել հիմա ազատ կարող են արձակուրդի տրամաբանության մեջ մտնեն և իրենց ընտրությունը կատարեն»,- ասաց Փաշինյանը: