Իսրայելական օդուժի կործանիչները մայիսի 21-ին հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին
Իսրայելական օդուժի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան դեպի Իսրայելի տարածք այրվող նյութերով ու պայթուցիկներ կրող օդապարիկներ արձակելուն, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Իսրայելական զինուժի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ի պատասխան Գազայի հատվածից ահաբեկչական խմբավորումների գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Իսրայելի պետական «Kan» ռադիոկայանը նշում է, որ իսրայելական հարձակումը առաջինն է մայիսի 21-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո: