Իրանական կողմը հայտարարել է, որ ապրիլին կսկսի ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս, ինչը գործընթացը կմոտեցնի միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացմանը
Իրանի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 60 տոկոս 6.5 կգ ուրան է հարստացրել: Իսլամական հանրապետության կառավարության խոսնակի հավաստմամբ՝ 108 կգ ուրան էլ հարստացվել է մինչև 20 տոկոս՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Իրանական կողմը հայտարարել է, որ ապրիլին կսկսի ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս, ինչը գործընթացը կմոտեցնի միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ 90 տոկոս հարստացմանը:
Այսօրվա բացահայտումը եղել է Վիեննայում միջուկային գործարքի թեմայով կայացած ԱՄՆ-Իրան ոչ դեմառդեռ բանակցությունների ֆոնին, որի նպատակն է կյանքի կոչել 2015-ին Իրանի ու գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը: