Վերարտադրվում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ չեք տվել թուրքին, որ ցանկանում եք վերարտադրվելուց հետո տաք․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի կառավարությանը (տեսանյութ)
Ծիծաղեք այդ ծաղրածուի վրա և անցեք առաջ․ Վեդիում ընտրողների հետ հանդիպմանն այսպես ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզում «մուրճը» ձեռքին հայտարարությունների մասին իր վերաբերմունքին։
«Այս մղձվանջին, կրկեսին մնացել է 5 օր,- ասաց նա՝ նշելով, որ այդ մարդու հրաժարականը պահանջել են նախագահը, զույգ կաթողիկոսները, ԳԱԱ, բուհերը, սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունները և այլն՝ մերզ ագի ողջ էլիտան,- մի պահ պատկերացեք անհնարինը, որ այս մարդը վերըտրվի, երկիրը ինչ վիճակում է հայտնվելու՝ նոր անդունդի, նոր ճգնաժամի, քաոսի մեջ է հայտնվելու։ Մեր խնդիրն է ավելի կազմակերպված, ավելի համախմբված հունիսի 20-ին պարզապես վռնդել այս չարիքի կառավարությանը և սկիզբ դնել նոր, ուժեղ, հզոր Հայաստանի կառուցմանը»,- ասաց նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ այն մարդիկ, որոնք երկիրը հասցրել են անդունդի եզրին, անընդհատ համոզում են, որ մենք լավ ենք ապրում, այս երկիրը դրախտ է, տնտեսական առաջընթաց ունի, և կան ներդրումներ։
«Ձեզ ամեն օր փորձում են համոզել, որ դուք լավ եք ապրում, բայց այդ մասին տեղյակ չեք։ Թշնամին մտել է Սյունիք, Գեղարքունիք, Արցախի 75 տոկոսը տվել են, երկիրը բերել հասցրել են անդունդի եզրին, պետականության կորուստ ունենք, բայց դրանից հետո անամոթի պես քվե են ուզում, որ վերարտադրվեն։ Հիմա հարց՝ վերարտադրվում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ չեք տվել թուրքին, որ ցանկանում եք վերարտադրվելուց հետո տաք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ծրագիրը պետք է կանխեն։