Փաշինյանը երևի ուզում է՝ էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք. Սերժ Սարգսյան
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ Վանաձորի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մտավախություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ քաղաքացիական պատերազմ է հրահրում:
«Նա ինչ ուզում, անում է: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է ձեռքը, երևի ուզում է էդ մուրճը ձեռքից վերցնենք, գլխին տանք, որ հասկանա՝ ինչ է: Այդ ո՞ւմ համար է նախատեսված մուրճը»,- ասաց Սերժ Սարգսյանը: