Հնդկաստանում ավտոկայանատեղիում գտնվող մեքենան ընկել է ջրհորը (տեսանյութ)
Հնդկաստանում մեքենան անսպասելիորեն ընկել է չօգտագործվող ջրհորը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ կոտրվել է ջրհորի երկաթբետոնե ծածկը։ Մեքենայի տերը նշել է, որ տեղյակ չի եղել ավտոկայանատեղիի տակ ջրհորի գոյության մասին։
Մումբայի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, և հավելել, որ կոտրվել է ջրհորի երկաթբետոնե ծածկը։
Մեքենայի սեփականատեր Քիրան Դոշին ասել է․ «Ես իմ երազներում չէի կարող պատկերացնել, որ նման միջադեպ կլինի։ Եթե իմանայինք, ապա ինչո՞ւ պիտի մեքենան այնտեղ կայանեինք։ Մեզ դրա մասին երբեք չեն տեղեկացրել»։
Հայտնի է, որ ջրհորը ծածկվել է 40 տարի առաջ՝ կայանատեղի կառուցելու համար։ Միջադեպից հետո ջրհորի ջուրը դատարկվել է, և մեքենան հանվել է այնտեղից։