«Վերջին G7-ը». Չինաստանը «ծաղրել» է «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդներին` հրապարակելով բազմանշանակ նկար
Չինաստանը «ծաղրել» է «Մեծ յոթնյակ»-ի (G7) առաջնորդներին` հրապարկելով բազմանշանակ նկար` ստեղծված Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Վերջին ընթրիքը» կտավի հիման վրա: Օրիգինալ կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը` խաչելությունից առաջ իր 12 առաքյալներով շրջապատված և ընթրիքի սեղանի շուրջ նստած:
Մինչդեռ չինական կողմի հրապարակած նկարում, որը ստացել է «Վերջին G7-ը» անվանումը, տարբեր կենդանիների տեսքով պատկերված են միության անդամ երկրները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև այս տարի դիտորդի կարգավիճակ ստացած Հնդկաստանը և Ավստրալիան:
Նկարն ի սկզբանե հրապարակվել է Weibo սոցկայքում, այնուհետև այն վերահրապարակել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության «խոսափող» համարվող լրատվամիջոցները, այդ թվում` The Global Times-ը: Հատկանշական է, որ սեղանին դրված են տրցակներով դոլարներ, ինչպես նաև տորթ` Չինաստանի քարտեզի տարածքով: «Սրա միջոցով մենք կարող ենք կառավարել աշխարհը» գրված է նկարի վերևում:
Նկարում ԱՄՆ-ն պատկերված է արծվի, Մեծ Բրիտանիան` առյուծի, Ավստրալիան` կենգուրուի, Ֆրանսիան` աքաղաղի, Հնդկաստանը` փղի, Կանդան` կուղբի, Իտալիան` գայլի, Ճապոնիան` շան, իսկ Գերմանիան` բազեի կերպարներով:
Աղբյուրը նկատում է, որ ծաղրանկարը հրապարակվել է G7-ի` մի շարք հարցերով Չինաստանին քննադատող համատեղ հայտարարության ֆոնին: Համատեղ հայտարարությունը խիստ քննադատում է Չինաստանին և կոչ անում ավտորիտար ռեժիմին ավելի թափանցիկ լինել կորոնավիրուսային համավարակի ծագման հարցում ՝ միևնույն ժամանակ քննադատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրի արձանագրած ցուցանիշները:
Օրիգինալ կտավը