Պետք է պատրաստ լինենք քաղաքացիական պատերազմի․ Սերժ Սարգսյան
Էդ մարդը, ներողություն, չմարդը, բացահայտ ասում է, որ եթե ինքը 60 տոկոս չտանի, ապա խնդիրներ են առաջանալու: Այս մասին քարոզարշավի ժամանակ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հիմա ամեն ինչ տեսանք, տեսանք պարտություն, տեսանք հազարավոր երիտասարդների մահ, տակն ի՞նչ է մնացել, տակը մնացել է մի հատ քաղաքացիական պատերազմ: Երևի մնացել է էդ մեկը, դա էլ թող ցույց տա, որպեսզի ընդհանրապես մեր արժանապատվությունը կհասնի զրոյի: Բայց մենք պատրաստ պետք է լինենք դրան դիմակայելու: Ես հանդիպումներից մեկի ժամանակ ասել եմ, որ մենք իր պողպատյա հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս էլ դագանակ ունենանք, որպեսզի ով որ մուրճը ձեռքին գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա, ի՞նչ անենք»,-ասաց նա: