Ոստիկանները կանգնեցնում էին ՊՆ մեքենաները՝ Փաշինյանի շարասյան ճանապարհները բացելու համար, իսկ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, մոտակա շենքերի կտուրներում տեղակայվել էին դիպուկահարներ (տեսանյութեր)
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Ոստիկանները կանգնեցնում էին Պաշտպանության նախարարության մեքենաները՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի շարասյան համար և հորդորում ավտոմեքենաներին դուրս գալ ճանապարհից: Նիկոլ Փաշինյանին դեպի Սյունիք ուղեկցում էին ուժային կառույցները:
Նշենք նաև, որ Սյունիքի մարզում` մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, մոտակա շենքերի կտուրներում տեղակայվել են դիպուկահարներ: