Քաջայր Նիկողոսյանն ազատվել է Լոռու փոխմարզպետի պաշտոնից, նշանակվել մեկ այլ պաշտոնի
Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Քաջայր Նիկողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ հրամանով՝
Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: