Մալաթիա Սեբաստիայում այսօր ընտրակաշառք բաժանելու փորձով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել. Փաշինյան
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աջակիցների ու թիմակիցների հետ ամփոփվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված երթով:
«Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված բոլոր բացթողումների համար, բայց ուզում եմ գլխավոր ուղերձը հղել՝ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև հայտարարեց, որ այսօր՝ հունիսի 14-ին, Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք բաժանելու փորձով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Փաշինյանը երթից առաջ այսօր քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում, որտեղ հանդիպել էր բնակիչների հետ տարբեր համայնքներում՝ Մասիսում, Արևշատում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիում, Վեդիում, Արարատում, Ավշարում, Ոսկետափում, Արտաշատում։ Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում այցելելու է Սյունիքի մարզ: