Ավելի քան 19 000 դոլար. Նոր Զելանդիայում տնային բույսը «աստղաբաշխական գումարով» է վաճառվել աճուրդում
Նոր Զելանդիայում Rhaphidophora Tetrasperma հազվագյուտ տնային բույսն աճուրդում վաճառվել է 19 297 դոլարով, հայտնում է CNN-ը և հավելում, որ բույսի բոլոր 8 տերևներն էլ ծաղկում են։
Աճուրդին ներկայացված է եղել 248 հայտ, որոնք կտրուկ աճել են վերջին չորս րոպեների ընթացքում, քանի որ գնորդներից 2-ը ոչ մի կերպ չեն հրաժարվել դրույքները բարձրացնելուց:
TradeMe առցանց աճուրդային կազմակերպության խոսնակ Միլի Սիլվեսթերը նշել է, որ աճուրդի վերջին րոպեներին գնորդների բուռն պայքարից հետո այս հազվագյուտ բույսը դարձել է երբևէ առցանց աճուրդում վաճառված ամենաթանկ տնային բույսը։
Հայտնի է, որ հազվագյուտ բույսի հայրենքիը Թաիլանդն ու Մալայզիան են։