Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգևավճարներ. Հայկ Մամիջանյան
Եթե մեր բանակցողը հակահայկական քաղաքականություն է վարում, չի կարելի ակնկալել, որ Ռուսաստանն ավելի հայամետ կլինի, քան մեր բանակցողը: Այս մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ազդեցություն է ունեցել տարածաշրջանում գործընթացների վրա, եւ դա անհնար է չնկատել:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ամենակարեւոր դերակատարն է, եւ որ ամենակարեւորն է, Հայաստանի ռազմավարական գործընկերն է: «Դրանում կասկած չկա: Միեւնույն ժամանակ, մենք ասել ենք, որ գերիների վերադարձի համար անհրաժեշտ է օգտագործել միջազգային տարբեր հարթակների բոլոր հնարավորությունները՝ Եվրախորհրդարանից մինչեւ ՄԱԿ», - նշել է Հայկ Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյանը հատկանշական համարեց շեշտել, որ պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգևավճարներ: Փողերը, նրա խոսքով, բաժանվել են պետական ապարատի աշխատակիցներին: «Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի հայերը հավաքել են օգնություն բանակի եւ պետության համար»,-հիշեցրել է նա:
Հիշեցնենք, նա նաև մտավախություն էր հայտնել, որ իշխանությունները կարող են հատկացնել շուրջ 1,5 միլիոն դոլար ընտրակաշառքի համար