Իսրայելի ապագա վարչապետը սխալ է անվանել Իրանի հետ միջուկային գործարքը
Իսրայելի ապագա վարչապետ Նաֆթալի Բենեթը սխալ է համարել Իրանի հետ միջուկային գործարքը և հայտնել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իրանի հետ միջուկային գործարքի երկարացումը սխալ է։ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել», - ասել է Բենեթը, որի ելույթը հեռարձակվել է Քնեսեթի ( Իսրայելի օրենսդիր մարմինը, պետության խորհրդարանը,-խմբ.) պաշտոնական հեռուստաընկերությամբ: