Ղժղժանը սխալ գործիք է ընտրել, նա ձեռքին պետք է գերանդի պահեր. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ղժղժան պաշտոնակատարն իր հերթական քարոզարշավի ժամանակ, ևս մեկ անգամ սպառնացել է բոլորին և որպես սպառնալիքի խորհրդանիշ մուրճ է ճոճել գլխավերևում։
Ղժղժանը գործիքը սխալ է ընտրել։ Մուրճը բանվորի գործիքն է, աշխատանքի խորհրդանիշ։ Նա պետք է ձեռքին պահեր գերանդի։ Գերանդին ոչ միայն գյուղացու գործիքն է, այլև մահվան խորհրդանիշ։ Հիշենք որքան մահեր է սփռել ղժղժանը իշխանության գալով․ Մհեր Եղիազարյան, Գեորգի Կուտոյան, Հայկ Հարությունյան,Մանվել Գրիգորյան, կորոնավիրուսի բարձիթողիության պատճառով , ավելի քան 5000 մահեր, նույնքան պատերազմի արդյունքում։
Այո՛, նա մահաբեր գործիչ է, նրա համար այլոց մահերը ոչինչ են և նրա սիրտը բացարձակապես չի ցավում։ Նրա համար կարևորը իր իշխանությունն է , թեկուզ իր հայրենակիցների մահերի վրայով։ Նա պատրաստ է մահեր սփռել նաև հետընտրական շրջանում։ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b3d0b9f586987d1df54df69883c39fa9?fbclid=IwAR2dQhR2ym6fin7T0a4ZyACy6Hs4u2iHiMmXGNxVkWYcey4x4JnvlwwQDoU
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»