«Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքացիների հետ առաջին շաբաթվա հանդիպումները հաջողված է համարում. 1Lurer.cm
Պատիվ ունեմ դաշինքն այսօր ասուլիս հրավիրեց, ամփոփեց քարոզարշավի անցած շաբաթը, բողոքեց, թե հանրայինը գրաքննել է իրենց տեսահոլովակը: Արմեն Աշոտյանի՝ այդ մասին ահազանգող երեկվա ասուլիսից հետո, որը նաև Լուրերն էր լուսաբանում, Առաջինն ալիքն հայտարարություն տարածեց, նշելով, որ տարբեր քաղաքական ուժերի որոշ տեսահոլովակներ վիրավորանք ու բռնության կոչեր են պարունակում: Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել օրենսդրությանը և զգուշացրել, որ հակառակ դեպքում հոլովակները կարող են չհեռարձակվել: