Մեր ժամանակ ակլավների մասին որևէ խոսք չի եղել, այդպիսի հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել․ Սերժ Սարգսյան
«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես ակլավների մասին որևէ խոսք չի եղել։ Այս մասին քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի՝ ակլավների վերաբերյալ հարցին։
«Կյանքիս ամենաթանկ բանը, որ իմ երեխեն է, ես տվել եմ»,-նշել է նա։
Սերժ Սարգսյանը նշել է՝ քանի որ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն անկլավների վերաբերյալ հարց չի քննարկել։
«Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա, մի անգամ մի բան պետք է ցույց տա, թե՞ չէ»,-ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ցույց տալ փաստաթուղթ, թե երբ է բանակցվել ակլավների մասին։
«Ակլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա, այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն հինգ հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր թող հլը փորձի դրանց պատասխանը տա, հետո սկսի բանակցություններ վարել»,–ասաց նա։