G7-ի առաջնորդները կոնսենսուսի են եկել Չինաստանի հարցում
G7 խմբի երկրների ղեկավարները հանգել են այն եզրահանգմանը, որ պետք է ընդհանուր մոտեցում որդեգրեն Չինաստանի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմում ունեցած աղբյուրներին:
«Երկրների ներկայացուցիչներն իրենց հավատարմությունն են հայտնում Չինաստանի կողմից կատարվող քայլերին ի պատասխան գործողություններ ձեռնարկելուն: Ըստ էության, բոլորի մոտ կոնսենսուս է ձևավորվել մարդու իրավունքների, ազատությունների խախտմն դեպքերին արձագանքելու, դրանց համար պատժելու հարցում:
Արձանագրվել է, որ յոթնյակի երկրները միասնական մոտեցում պետք է ցուցաբերեն Չինաստանի կողմից «անարդարացի ցածր գների» արտահանման հարցում և ապահովել մատակարարումների ուղիների հուսալիությունը:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ երկրների մոտեցումները տարբեր են եղել. Բայդենը կոչ է արել հրապարակային քննադատել Չինաստանի կատարած քայլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Թրյուդոն և Ֆրանսիայի նախագան Մակրոնը համամիտ են եղել Բայդենի հետ ավելի կոշտ քայլեր ձեռնարկելու հարցում:
Գերմանիայի կանցլեր Մերկելը, Իտալիայի վարչապետ Դրագին և ԵՄ ներկայացուցիչները ձգտել են առանձնացնել Չինաստանի հետ համագործակցության համար ձեռնտու ոլորտները՝ դրանք հարվածի տակ չդնելու իմաստով: