Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 486 000-ը. RT
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 17 374 818-ի, հաղորդում է RT-ն:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 486 000 մարդ:
Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 78 700 նոր դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 175 միլիոնը:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: