Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 150 մլն դոլարի չափով նոր օգնության մասին
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 150 միլիոն դոլարի չափի նոր օգնության փաթեթի մասին: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիին:
«Այսօր նախարարությունը հայտարարում է 150 միլիոն դոլարի նոր փաթեթ՝ Ուկրաինայի անվտանգությունը խթանելու նախաձեռնության շրջանակներում, որը կօգնի ուկրաինական ուժերին պահպանել իրենց երկրի տարածքային ամբողջականությունը և բարելավել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը», - նշել է նա:
Փաթեթը ներառում է երկու հակահրետանային ռադար, մի քանի անօդաչու թռչող սարք և անվտանգ հաղորդակցություն, հավելել է Քիրբին:
Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն օգնել Ուկրաինային անվտանգության ապահովման գործում, այդ թվում ՝ երկրին մահացու զենք տրամադրելով: