Կոլումբիայում 2 մարդ է մահացել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Կոլումբիայում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Լեռնահանքային արդյունաբերության ազգային գործակալությունը, գրում է RT-ն:
«Փրկարարներն աշխատում են Բոյակայի վարչության Սոչա մունիցիպալիտետի ածխահանքում՝ պայթյունի վայրում: Շարունակվում են 11 մարդու դուրս հանելու համար փրկարարական աշխատանքները», - հայտնում են պատկան մարմինները:
Պարզաբանվում է, որ պայթյունից հետո երկու հանքափորների մարմիններ են բարձրացվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Հեբի քաղաքում ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, յոթը կորել են: