Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ տեղի կունենա Զելենսկիի և Բայդենի հանդիպումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնական այցը ԱՄՆ և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը նախատեսվում է հուլիսի վերջին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
«Ուկրաինայի նախագահի պաշտոնական այցն ԱՄՆ նախատեսվում է հուլիսի վերջին»,- ասել է նա «Ուկրաինա 24»-ի եթերում:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում են Բայդենի հետ բանակցություններ և մի շարք այլ կարևոր հանդիպումներ: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայից մեծ պատվիրակություն կմեկնի ԱՄՆ և ներկա պահին ընթանում է հանդիպման ճշգրիտ ամսաթվի համաձայնեցումը և դրա օրակարգի քննարկումը:
Հիշեցնենք, որ Զելենսկին հունիսի 7-ին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հրավեր է ստացել առաջիկա ամիսներին այցելել Սպիտակ տուն: