Դրանք շարաններով իրար հետևից գալու են Հայաստան․ Վահե Հակոբյանը՝ իրենց ընտրվելու դեպքում ներդրումների մասին (տեսանյութ)
Իրանց էջը ամսի 20-ին փակվելու է, իրանք որևէ վերարտադրման շանս այլևս չունեն։ Այս մասին այսօր Նոր Հաճնում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով իշխող ուժի մասին։
«Ամսի 20-ին գալու է նոր իրականություն»,–ասաց նա և ներկայացրեց իրենց ծրագրի կարևոր դրույթները, մանսավորապես՝ խոսեց անվտանգությունից և ներդրումներից և ընդգծեց՝ առանց անվտանգության ոչ մեկ ներդրում չի անի, պետք է դրանք անել զուգահեռ:
«Այստեղ ի հայտ է գալիս «Հայաստան» դաշինքը գլխավորողի հեղինակությունը. վստահելով որ ինքը ստանձնել է ղեկը երկրորդ անգամ՝ երկիրը հանելու կոլապսային վիճակից, ներդրումների հոսքը շարաններով իրար հետևից գալու է Հայաստան։ Այդ ներդրողները վերջնական չեն փախել»,–ասաց նա և նշեց, որ իրենք պարզապես չեն ուզում ներկա իշխանությունների հետ որևէ առնչություն ունենալ։
«Այնպես որ ամսի 20-ին՝ համար 24, դա էլ է սիմվոլիկ, 24 ժամ մենք աշխատելու ենք»,–ասաց նա։