Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակ... Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»․ ... Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է... Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզ... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստա...

Անհրաժեշտ է ներդնել ՀՀ բնակչության համատարած դիսպանսերիզացիա․ մենք, ծնվելու օրվանից մինչ մահ, պետք է լինենք առողջապահական համակարգի ուշադրության կենտրոնում․ առողջապահության մասնագետներ

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են հանրային առողջության խնդիրներին․

«Երկրի բնակչության ընդհանրական առողջությունը յուրաքանչյուր պետության ռազմավարական պաշարն է, և այդ պաշարը չի կարելի մսխել: Այն անհրաժեշտ է պահպանել և հետևողականորեն փորձել այն մեծացնել:

Ես փորձում եմ հնարավորինս զերծ պահել ընթերցողին թվային ցուցանիշներից, մասնագիտական տերմիններից և ավելի պարզ ներկայացնել ասելիքս, սակայն հիմա կուզեմ մի քանի ցուցանիշ ներկայացնել, որպեսզի հասկանալի լինի , թե ընդհանուր առմամբ ինչ առողջապահական տվյալներ ունի մեր երկիրը, ինչ ներկա և սպասվելիք խնդիրների առաջ կարող ենք կանգնել, և ինչ ուղղությամբ է դա հնարավոր շտկել:

Խորհրդային տարիներին ստեղծված առողջապահական համակարգը, որը բավականին արդյունավետ էր աշխատում հատկապես առաջնային օղակում, ինչպես նաև ընդհանուր կյանքի և միջավայրի պայմանները բերեցին նրան, որ Հայաստանի բնակչությունը գնալով աճում էր , աճում էր նաև կյանքի միջին տևողությունը, և իջնում էր մահացությունը: Մենք շատ երեխաներ էինք ունենում, մեր երիտասարդները չէին լքում երկիրը, և արդյունքում երիտասարդանում էր նաև բնակչության կազմը: Ամեն ինչ փոխվեց 90-ականներից սկսած: Երիտասարդները արտագաղթում էին, դրա հետևանքով սկսեց կտրուկ իջնել նորածինների քանակը, վատացան ապրուստի պայմանները, մեծացավ աղքատությունը, սկսեց փլուզվել խորհրդային առողջապահական համակարգը, և մենք ունեցանք այն, ինչ ունենք այսօր:

Մեր ազգաբնակչությունը տարեցտարի պակասում է: Օրինակ` 2019-ին պակասել է ավելի քան 20.800 մարդով (ըստ պաշտոնական թվերի): Մենք շատ քիչ երեխաներ ենք ունենում, այնքան քիչ , որ չենք կարող ապահովել նույնիսկ պարզ վերարտադրություն, էլ ուր մնաց, թե շատանանք: Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1.6 է, իսկ 1990-ին եղել է 2.6 (պարզ վերարտադրություն ապահովում է 2.15-ը): Մեր բնակչության 12.8 % տարեց մարդիկ են, և մեր հասարակությունը դասվում է զգալի ծերացող հասարակությունների թվին (հասարակությունը համարվում է ծերացող, եթե 65-ն անց անձանց տոկոսը բարձր է 7%-ից): Մենք միջինում ավելի կարճ ենք ապրում` համեմատած Եվրոպական երկրների հետ, և բարձր է մահացության գործակիցը: 1990-ին այն կազմում էր ամեն 10.000 բնակչի հաշվով տարեկան 6 մարդ, հիմա` 9.3, բայց ամենավատը, որ այդ մահացողների 27 տոկոսը, այսինքն գրեթե ամեն երրորդը, չի հասնում 65 տարեկանին: Այդ մարդիկ մահանում են` լինելով դեռ այն տարիքում, երբ կարող էին աշխատել, օգուտ բերել իրենց և երկրին, արժեք ստեղծել: Մարդկանց կեսից ավելին մահանում է սիրտ-անոթային հիվանդություններից, 20 %-ը` ուռուցքներից, մնացածը` շաքարային դիաբետից, թոքերի հիվանդություններից և այլն:

Իսկ որո՞նք են պատճառները: Մենք շատ ենք ծխում, շատ ենք խմում, քիչ ենք շարժվում, էկոլոգիան լավը չէ , եկամուտները բարձր չեն, աշխատատեղերում անվտանգ պայմաններ ապահովող չկա, առողջապահական համակարգը սխալ է աշխատում և այլն:

Հիմա ներկայացնեմ մի պատկեր, որից պարզ կդառնա թե ինչ գործոններ և ինչ չափով են ազդում մեր առողջությունը խաթարելու վրա:

Առաջին հայացքից կթվա , թե առողջապահական համակարգի աշխատանքի ազդեցությունը մարդու առողջության վրա ընդհամենը 15 տոկոս է, սակայն դա այդպես չէ: Առողջապահության նախարարության հիմնական նպատակը պետք է լինի հանրության առողջության բարելավումը, ոչ թե հիվանդ անհատին բուժելը: Նախարարությունը չպետք է կենտրոնանա միայն հիվանդ քաղաքացիների բուժօգնության կազմակերպման և պետական ֆինանսների բաշխման վրա: Իմ խորին համոզմամբ ֆինանսների բաշխման, վերահսկման, պետպատվերի տեղադրման գործառույթները ընդհանրապես պետք է հանվեն առողջապահության նախարարությունից: Նախարարությունը նախ և առաջ պետք է ծրագրի և իրականացնի հանրային առողջապահական ծրագրեր, ծրագրեր, որոնք կկանխարգելեն հիվանդությունները, կօգնեն դրանց վաղ հայտնաբերմանը, կբարելավեն շրջակա միջավայրը, կխթանեն առողջ ապրելակերպը և կստեղծեն դրա համար պայմաններ: Պատահական չէ, որ շատ զարգացած երկրներում այդ նախարարությունները կոչվում են առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն: Այս բոլոր գործառույթների իրականացման վրա աշխատող նախարարության աշխատանքի արդյունքը հասարակության ընդհանրական առողջության բարելավման վրա արդեն կկազմի մոտ 60-70 %:

Գրագետ և արդյունավետ աշխատող առողջապահական համակարգը ոչ միայն ունակ է երկարացնելու մարդկանց կյանքի տևողությունը, կրճատելու հաշմանդամությունը, այլև, ի հաշիվ նրա , որ կկրճատվեն անաշխատունակության օրերը, մարդիկ չեն մահանա աշխատունակ տարիքում, աշխատավայրում կաշխատեն առողջ և անվտանգ պայմաններում , հսկայական ծախսեր չեն անի բուժելու մի հիվանդություն, որը կարելի էր կանխարգելել, արդյունքում կունենանք հսկայական տնտեսական աճ՝ հիմնված առողջ մարդու աշխատանքի արդյունավետության մուլտիպլիկատիվ էֆեկտի վրա: Առողջ մարդու աշխատանքի արդյունավետությունը միջինը 25%-ով ավելի բարձր է, քան քրոնիկ հիվանդություն ունեցողինը: Առողջապահության վրա դրված յուրաքանչյուր 1 բյուջետային դոլլարը արդյունքում ՀՆԱ-ին բերում է լրացուցիչ 7 դոլլար:

Անհրաժեշտ է ներդնել ՀՀ բնակչության համատարած դիսպանսերիզացիա: Մենք, ծնվելու օրվանից մինչ մահ, պետք է լինենք առողջապահական համակարգի ուշադրության կենտրոնում: Պետք են սկրինինգներ՝ հատկապես ուռուցքների վաղ հայտնաբերմանն ուղղված: Պետք է ծախսել 10 հազար դրամ կոլոնոսկոպիայի վրա և չծախսել միլիոններ հաստ աղիքի քաղծկեղ բուժելիս: Պետք է պայքարենք վնասակար սովորույթների դեմ, ստեղծենք բարենպաստ միջավայր, որ թե’ փոքրերը և թե’ տարեցները բավարար ֆիզիկական ակտիվություն ունենան: Խստորեն պետք է հետևենք, որ մարդկանց աշխատատեղերում առողջ և անվտանգ պայմաններ ապահովվեն, իսկ մասնագիտական հիվանդությունները վաղ հայտնաբերվեն և բուժվեն գործատուի հաշվին:

Առողջ հասարակություն ունենալը ոչ միայն ամուր տնտեսություն է, այլև ազգային անվտանգություն և քաղաքական կայունություն: Մենք պատերազմող երկիր ենք, և մեր բանակին առողջ զորակոչիկներ են պետք: Մենք քիչ ենք, և մեր երկրին առողջ աղջիկներ են պետք , որ մայրանան և սերունդ տան: Մեր ընտանիքների ամրության համար մեզ առողջ տարեցներ են պետք, որ ոչ թե բեռ լինեն, այլ մեծագույն արժեք և իմաստության աղբյուր մեր և մեր զավակների համար: Ապացուցված է, որ եռասերունդ ընտանիքները ավելի ամուր են, իսկ ամուր ընտանիքը ամուր պետության հիմքն է:

Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականություն է աշխարհի շատ երկրներում, և համոզված եմ` կիրականանա նաև Հայաստանում: Դրա համար պետք է կամք, գիտելիք, ժամանակ և փող… շատ փող: Բայց այդ փողը վերադառնալու է մեր երկրին յոթապատիկ: Դա այն փողն է , որ արժե և պետք է ծախսել։

Հարգանքով

Արմեն Չարչյան

Սամվել Սողոմոնյան»:

դիտվել է 154 անգամ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Շղթայական ավտովթար՝ Երևանում․ ԱՄՆ դեսպանատան ... Դատարանը մերժել է դատավորին ինքնաբացարկ հայտն... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Կրթիր՝ կրթողին». նոր հմտություններ ԼՂ-ից բռն... Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»... Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7... Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողնե... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտել... Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատա... Հունգարիայի ընդդիմությունն արտահերթ ընտրությա... ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակ... Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»․ ... Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է... Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզ... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan