Լրատվական դաշտում աշխատում են մարդիկ, որոնք ավելի շատ նման են քիլերի, քան լրագրողի. Փաշինյան
Այսօր ՀՀ լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կույսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտգարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից»,-ասաց նա՝ հավելելով․
«Ինչու՞ պետք է պետական պաշտոնյան ունենա էթիկայի․․․, այո, պետք է ունենա, և պետք է խստացվեն, նույնը պետք է տեղի ունենա նաև լրատվական դաշտի հետ։ Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «կիլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»։
Նրա խոսքով՝ թավիշը հարկավոր էր, որ հանրության պոտենցիալն ի վերջո ի ցույց դրվի, սակայն, ըստ Փաշինյանի, տեսել են, որ վերջին 30 տարում ՀՀ-ում ձևավորվել է կառավարման կաստայական համակարգ։