Կուբայի արևելյան հատվածում ուղևորատար ավտոբուսը բախվել է շինարարական կռունկին. կա առնվազն 1 զոհ, 26 վիրավոր
Կուբայի արևելյան հատվածում ուղևորատար ավտոբուսը բախվել է շինարարական կռունկի հետ, կա առնվազն 1 զոհ, 26 վիրավոր, հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են և բուժում են ստանում, իսկ ոստիկանները քննում են դեպքի հանգամանքները:տե
Ըստ պաշտոնական թվերի՝ Կուբայի մայրուղիներին օրական միջինը 31 ավտովթար է տեղի ունենում, որոնցից մեծ մասի դեպքում պատճառն արագության գերազանցումն է:
Շատ հաճախ ավտոտրանսպորտային պատահաների պատճառ է դառնում նաև երթևեկությա մասնակիցների կողմից կանոնների խախտման հաճախակիությունը: