G7 երկրների առաջնորդների գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեման լինելու է Չինաստանի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելը. CBS
G7 խմբի երկրների առաջնորդների գագաթնաժողովի գլխավոր թեման է լինելու Չինաստանի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու թեման, հաղորդում է ամերիկյան CBS հեռուստաալիքը:
Առաջնորդները քննարկելու են, թե ինչպես պետք է շարունակեն կառուցել հարաբերությունները Չինաստանի հետ, ինչ միջոցներով ճնշում գործադրել վերջինի նկատմամբ: Փորձ է արվելու մշակել համատեղ մոտեցում Չինաստանի նկատմամբ վերջինի, ըստ G7 երկրների պաշտոնական դիրքորոշումների, ագրեսիվ քաղաքականության և մարդու իրավունքների խախտման հետևանքով:
Ըստ աղբյուրի՝ աշխատանքներում առավել ակտիվ է լինելու Կանադան:
2018 թ. դեկտեմբերին Չինաստանի և Կանադայի հարաբերություններում լարվածություն ի հայտ եկավ, երբ Վանկուվեր քաղաքում ձերբակալվեց չինական «Huawei» ընկերության ֆինանսական տնօրենը, որին սպառնում է արտաքսում դեպի ԱՄՆ մեքենայությունն կատարելու, ամերիկյան կողմից սահմանված հակաիրանական պատժամիցոցները շրջանցելու փորձերի համար: