Մերկելը Վաշինգտոն կմեկնի՝ Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի շուրջ ունեցած տարաձայնությունները հարթելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոն կմեկնի՝ Միացյալ Նահանգների հետ «Հյուսիսային հոսք-2» ծրագրի շուրջ ունեցած տարաձայնությունները հարթելու համար, ТАСС-ի ՝ հայտնում է գերմանական Handelsblatt թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ հստակ ժամկետը դեռ որոշված չէ, բայց սպասվում է, որ այցը կկափոխանցմամբյանա հուլիսին կամ օգոստոսին, որի օրակարգում լինելու են երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները, բայց ամենից մեծ տեղը հատկացվելու է հենց այս հարցի քննարկմանը:
Գերմանական կողմը, ըստ աղբյուրի, իրավիճակի հանգուցալուծման մի շարք տարբերակներ է մշակել:
Եթե այցը կայանա, այն առաջինը կլինի Մերկելի կողմից Բայդենի՝ ԱՄՆ-ում իշխանության գալուց հետո: