Ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը
Մեր տեղեկություններով, այսօր ձերբակալվել է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Նրան մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նա «Պատիվ ունեմ» դաշինքից է։
Այլ մանրամասներ մեզ հայտնի չեն։ «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակում եւս տեղեկություններ առայժմ չունեն։