5 միլիարդի մասին խոսակցությունները պարապ չեն, եղել է կոնկրետ նման առաջարկ. Քոչարյանը՝ Շուշին հանձնելու մասին (տեսանյութ)
Ամենից ցավալին այն է, որ ադրբեջանցիները Շուշի մտել են առանց որևէ տեխնիկայի, ուղղակի պիկապներով Հադրութից անտառներով հասել են Շուշի: Այս մասին այսօր Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Կասկածները հենց այստեղից են գալիս, թե ինչու՞ այդ ողջ ճանապարհին նրանց որևէ տեղ չեն կանգնեցրել, այդ հնարավորությունը կար, իրենք Հադրութից հասել են Շուշի:
Մարդիկ հիմնավոր կասկած ունեն մտածելու, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է, և ես այդ հիմնավոր կասկածը ունեմ, այն խոսակցությունը 5 միլիարդի մասին պարապ խոսակցություն չէ, կոնկրետ նման առաջարկ եղել է, նման ձայնագրությունը հնչել է: Ես ունեմ շատ մեծ կասկածներ, որ Շուշին գիտակցաբար հանձնվել է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: