Իսպանիան առաջարկել է հյուրընկալել 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Իսպանիայի իշխանություններն առաջարկել են 2022-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացնել իրենց երկրում, իսպանական La Vanguardia թերթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, «համապատասխան մարմինները, կարծես թե, կողմ են իսպանական կառավարության առաջարկին և շատ հավանական է՝ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հենց Իսպանիայում»։
Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցելու է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, երկրների ղեկավարները հնարավոր է՝ նաև քննարկեն 2022-ի գագաթնաժողովի անցկացման վայրը, գրում է թերթը։