Չինաստանում վազքի մրցումների ժամանակ օպերատորն ավելի արագ է վազել վազորդներից (տեսանյութ)
Չինաստանում վազքի համալսարանական առաջնության ժամանակ օպերատորը, հանուն լավ կադրերի, ցուցադրել է գերազանց ֆիզիկական պատրաստվածություն՝ վազելով արագավազորդներից առաջ:
Shanxi 100 մ մրցավազքի տեսանյութը տեղադրվել է TRT World-ի թվիթերյան միկրոբլոգում:
Նշվում է, որ «արագավազ» օպերատորը տեղի քոլեջի ուսանող է: Տղան աշխատել է առաջնությունում և նկարահանել է մրցավազքը, որը տեղի է ունեցել հունիսի 8-ին:
«Օպերատորը կանգնած է եղել մասնակիցներից մոտ 10 մետր հեռավորության վրա և «ստարտ» ազդանշանը լսելուց հետո վազել է: Չնայած այն հանգամանքին, որ տեսախցիկի քաշը 4 կիլոգրամից ավելի է եղել, տղան առաջ է անցել արագավազորդներից՝ նկարահանելով նրանց լավագույն դիտանկյուններից», - գրում է korrespondent.net-ը:
A college student serving as a cameraman during the 100-meter dash kept pace with sprinters despite the camera weighing over 4kg at the university sprint race in Shanxi, China pic.twitter.com/0Nt8EyjsGx
— TRT World (@trtworld) June 8, 2021