Երկիրը պետք է ունենա ազգային համաձայնության կառավարություն․ ԼՀԿ անդամները բակային հանդիպումներ են ունենում Երևանում (տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումներ են ունենում, զրուցում քաղաքացիների հետ։
«Այն ժամանակ, երբ մենք մեր երկրի ներսում իրար միս ենք ուտում, պառակտվում ենք, իրար հետ գժտվում ենք քաղաքական թեմաների պատճառով, արտաքին թշնամին օրեցօր ավելի առաջ է գալիս։ Որևէ մեկ քաղաքական ուժ չի կարող երկիրը հանել այս իրավիճակից։ Մենք կարծում ենք, որ երկիրը պետք է ունենա ազգային համաձայնության կառավարություն։ «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է համախմբել բոլորին և նրանց կարողություններն ու գիտելիքը ներդնել պետության զարգացման համար»,-ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նա նշել է, որ կա երկու բևեռ, որոնք չեն կարող այդ ազգային համաձայնության կառավարությունը ստեղծել, իսկ ԼՀԿ-ն կարող է։
«Մենք ո՛չ ներկաներին ենք ատում, ո՛չ նախկիններին, մեր թշնամին դրսում է, և մենք կարող ենք բոլորին համախմբել»,-նշեց Սամսոնյանը։