Միլիարդատերեր Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը «երկար տարիներ չեն վճարել իրենց եկամտահարկերը»․ գործի հետաքննությունը փոխանցվել է ՀԴԲ-ին
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը և Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկար տարիներ չեն վճարել իրենց եկամտահարկերը, ProPublica հրատարակությանը հղումով գրում է Mirror-ը։
ProPublica հրատարակությունը, որը զբաղվում է լրագրողական հետաքննություններով, օրերս հաղորդել է, որ իր տրամադրության տակ են հայտնվել «երկրի հազարավոր ամենահարուստ մարդկանց հարկային հայտարարագրերի վերաբերյալ ներքին եկամուտների ծառայության վերջին 15 տարիների հաշվետվությունները»։
Հրատարակության հաղորդմամբ՝ տվյալները ցույց են տալիս, որ Ջեֆ Բեզոսը և Իլոն Մասկն այն միլիարդատերերի թվում են, որոնք «մի քանի տարի շարունակ դաշնային եկամտահարկ չեն վճարել»:
«Ակնհայտ է, որ մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում»,- այդ առնչությամբ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լիլի Ադամսն, իր հերթին, հայտարարել է, որ այդ գործը փոխանցվել է ՀԴԲ-ին (Հետաքննությունների դաշնային բյուրո), Դաշնային դատախազներին և ֆինանսների նախարարության երկու ներքին վերահսկողական մարմիններին, «որոնցից յուրաքանչյուրը հետաքննության համար անկախ լիազորություններ ունեն»: