Ռուսաստանից երեխես եկել է, որ «վարչապետ» ճվա. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ: Ճանապարհին նա անսպասելի կանգնեց Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում, որտեղ քաղաքացիները նրան մոտեցան ու աղուհացով դիմավորեցին:
Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ թոռը նկարվի Փաշինյանի հետ: «Ռուսաստանից երեխես եկել է, որ «վարչապետ» ճվա»,– ասաց նա:
Բնակիչները նշեցին, որ գյուղի ամենամեծ խնդիրներից մեկը մանկապարտեզ չունենալն է: Փաշինյանը խոստացավ, որ մանկապարտեզի կառուցման հարցը կլուծեն, որից հետո մնացյալ ծախսերը համայնքը պետք է հոգա:
Մանրամասները՝ տեսանյութում։