Գարեգին Բ-ն աջակցում է Սամվել բաբայանի դաշինքի՞ն
Քաղաքական կուսակցությունների ընտրական ցուցակների հրապարակումից պարզվեց, որ Ազատական կուսակցության պատգամավորական թեկնածուների 9-րդ համարը զբաղեցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Արամ Ռոմանի Մկրտիչյանը:
Արդյո՞ք կաթողիկոսը աջակցում է Սամվել Բաբայանի դաշինքին: Գարեգին Բ-ին ճանաչողները շատ լավ գիտեն, որ առանց նրա գիտության համակարգում գործող որևէ պատասխանատու անձ դժվար թե առանց համաձայնության ընդգրկվեր այդ ցուցակում կամ մի՞գուցե Գարեգին Բ-ն փորձում է քաղաքական բոլոր թևերում ունենալ իր մարդկանց:
Թերևս այս տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև այն, որ հունիսի 7-ին, Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին, ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել է նաև իր հարազատ եղբայրը՝ Ոսկեհատ համայնքի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը: