Ֆրանսիայում Google ընկերությանը տուգանել են 220 միլիոն եվրո
Ֆրանսիայում հակամենաշնորհային կարգավորողը Google ընկերությանը տուգանել է 220 մլն եվրո, ասվում է ծառայության հաղորդագրությունում։
«Հակամենաշնորհային մարմինը պատժամիջոցներ է դնում Google-ի վրա 220 մլն եվրոյի չափով, օնլայն գովազդի հատվածում սեփական սպասարկումներն առաջ մղելու պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։