Խնդրում եմ ձեզ, հատուկ պարոն Պապիկյանին, քայլեք մեր նորակառույց ասֆալտի վրայով. Համայնքի ղեկավար (Տեսանյութ)
Արմավիրի Ջրառատ համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և իր թիմի քարոզարշավի ընթացքում տեղից ելույթ ունեցավ Ջրառատի համայնքի ավագանու անդամներից մեկը:
Նա, մասնավորապես, ասաց. «Ամենամեծ ու ամենախնդրահարույց համայնքն է: Խնդրում եմ ձեզ, հատուկ պարոն Պապիկյանին, քայլեք մեր նորակառույց ասֆալտի վրայով: Մենք հավասարաչափ զարգացման ծրագիրն ունեինք շատ հիանալի, ոնց եղավ, որ Ջրառատում ոչինչ չեղավ»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվեց, թե արդյոք ասֆալտն անորակ է, ապա հավելեց. «Մարզպետը տեղյակ է, կզբաղվենք: Արձանագրեցինք խնդիրը»: