Էրդողանը մտադիր է լուծել Մարմարա ծովում կուտակված լորձի խնդիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է լուծել Մարմարա ծովում կուտակված լորձի խնդիրը: Ներկայում 300 հոգուց բաղկացած խումբը զբաղվում է ծովի 90 կետում ստուգումներ անցկացնելով, ինչպես նաև ցամաքում կեղտաջրերի մաքրմամբ և կոշտ թափոնների հեռացմամբ:
«Նրանք փորձում են պարզել Մարմարա ծովում աղտոտման աղբյուրը»,- ասել է Էրդողանը:
«Մենք կփրկենք մեր ծովերը, հատկապես Մարմարան, այս ցեխոտ խնդրից», - ասել է Էրդողանը Ստամբուլում շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված արարողության ժամանակ, փոխացնում է vestikavkaza.ru-ն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ DHA գործակալությունը հայտնել էր, որ թուրք փորձագետներն ուսումնասիրում են Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարա ծովի ջրերում կուտակված լորձը և պահանջում են անհապաղ գործողություններ իրականացնել:
Թուրք փորձագետ Բարըշ Սալիհօղլուի խոսքով՝ կեղտն առաջանում է գործարանների կողմից ծով թափվող չմաքրված կեղտաջրերի և գետերից արտահոսքի պատճառով: