Երևան, 11.Մայիս.2024, 00:00 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդի... Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուս... ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմի... Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջա... Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ շ... ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին՝ Վ... Վրաստանը հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակա... Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հա... Հայաստանի և Իսպանիայի մշակույթի նախարարները ք... Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել ... Պաղեստինը պատրաստ չէ անկախության. Իսրայելի դե... Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օր... Լուկաշենկոն պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պ... Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանե... Մեծ ավտոերթ՝ Գյումրիում Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առա... Եվրոպական մի շարք երկրներ կարող են ճանաչել Պա... Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահ... 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հի... Օրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագ... Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմ... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափե... ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատան... ՃՏՊ՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիա... Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է... Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտությա... 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բա... Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների... Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության ... Մինչև մյուս ուրբաթ, բոլորդ, ով ինչ հնարավորու... Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը. ստախոս է այ... Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարար... Ինձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչ... Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու... Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Մենք արդեն հասել ենք այն ջրբաժանին, որից հետո... Այս երկրում տարիներ շարունակ բացի անեծքից, թա... Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների ... Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանա... Սրանից առավել միավորման հնարավորություն կամ հ... Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սարդարապատ կերտած, Շուշի կերտած այս ժողովուրդ... Մենք տեր ենք մեր հայրենիքին, սա մեր վերջին հն... «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ն պետի նոր պա... ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել... Միրզոյանը Բայրամովին ասել է, որ կարող են ավել... Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-... Ավերակված է մեր երկիրը, ու դրա պատասխանատուն ... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակ... Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տա... Պարեկները հորդորում են բացել Երևան-Ապարան ճան... Փաստաբանների պալատն արագ արձագանքման խումբ է ... Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լո... Հանրապետության հրապարակում մեկնարկում է Բագրա... Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկա... Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվ... Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կ... Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագր... Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին... Փակ է Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց ... Ով համբերի` նա կապրի․ Բագրատ Սրբազան Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստա... Որ չասեն գնում է Քոչարյանին հանդիպելու, ասեմ,... Ակցիայի մասնակիցները փակել են Սևան-Երևան մայր... Վստահ եմ մենք կկարողանանք արդյունավետ աշխատել... ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Սրբազանի կ... «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ... Հայաստանը տրամադրված է խաղաղության. Միրզոյանը... ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ... Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ... Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղ... Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվե... Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված... Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու եր... Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել... Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խան... Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանը պետք է լի... Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևոր... Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգա... Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարն... Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադի... «Սա կրթական հաստատություն է, հո շուկա՞ չի». Բ... Ալմաթիում Միրզոյանը և Բայրամովը մեկնարկում են... Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյ... Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները ... Ես երբեք չեմ թաքցրել, որ երկքաղաքացի եմ. մեղք... Ժամը 18:30-ին` բոլորս դեպի Հանրապետության հրա... Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկ... Ժողովուրդն այլևս անտարբեր չէ, Նիկոլը լեգիտիմ ... Իսրայելի բանակը շարունակում է լայնածավալ գործ... Քաղաքացիները բեռնատարով փակել են Հայաստան-Իրա... Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջան... ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսնե... «Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշ... Մեռելները ողջերին չեն կարող որևէ բանով վախեցն... Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադու...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ ավարտվեց

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ ավարտվեց, տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Հունիսի 6-ին՝ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով եկեղեցում հավատացելոց խոնարհումի և օրհնության համար դրվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, որպեսզի զորանան հավատքով ու լավատեսությամբ իրենց նոր կյանքը կերտելու ճանապարհին։

Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորեց եկեղեցականների թափորը։ «Հրաշափառի» երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, օրհնելով ներկա բարեպաշտ ժողովրդին, առաջնորդվեց դեպի խորան, ուր երկրպագությունից հետո սկսվեց Պատարագի սրբազան արարողությունը։

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էր պետական ավագանին՝ գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի վաստակյալ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի պատվիրակությունը, թեմի եկեղեցականներ, զինծառայողներ և հավատավոր բազում արցախցիներ։

Պատարագի արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն Արցախի խաղաղության և անվտանգության, հավատավոր ժողովրդի՝ ապահով և բարօր կյանքի համար։ Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը՝ ընդգծելով, որ պատմական օրեր է ապրում Արցախը, քանզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան շաբաթն ու Սուրբ Էջմիածնի տոնն անցկացնում է Սյունիքի և Արցախի իր զավակների հետ։ Սրբազանը նկատեց, որ առկա դժվարին պայմաններում Հայոց Հայրապետի այցը մեծ մխիթարություն էր և քաջալերանք արցախցիների համար։

Սրբազանի ողջույնի խոսքից հետո ներկաներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ․ Վեհափառ Հայրապետը։ «Տիրոջ ողորմածությամբ համախմբվել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում մեր միասնական աղոթքը վերառաքելու առ Աստված, որ Տերը մեզ ուժն ու զորությունը տա հաղթահարելու պատերազմի արհավիրքները, վեր ելնելու վշտերի ու տառապանքների ծանր շրջանից և վիրավոր մեր կյանքը նորոգելու տերունական օգնությամբ։ Համախմբվել ենք աղոթելու Հայաստան և Արցախ մեր աշխարհի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենի մեր պետությանց զորացման ու բարօրության համար, ռազմի դաշտում անմահացած մեր հերոսների, խաղաղ բնակչության շրջանում մեր ունեցած զոհերի, պատերազմի ընթացքում վիրավորվածների, անհայտ կորածների, գերեվարված մեր զավակների համար»,-նշեց Նորին Սրբությունը։

Վեհափառն անդրադարձավ նաև օրվա խորհրդին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Աստծո Միածին Որդու էջքով Մայր Տաճարի հիմնմանը՝ ընդգծելով․«Այս լուսեղեն իրողությունը վկայությունն է մեր ազգին տրված հարության շնորհի, Տիրոջ օգնությամբ մեզ պատուհասած փորձությունների հաղթահարման։ Դարերի մեջ մենք շատ ծանր ու դաժան ժամանակներ ենք ապրել, ավեր ու կոտորած, ցեղասպանություն տեսել, բայց միշտ առ Աստված ապավինությամբ հառնել ենք բարօր ապագա կերտելու ամուր կամքով և հույսով։ Այսօր էլ մենք նույն հավատն ունենք, որ խաչյալ և հարուցյալ մեր Փրկչի շնորհով պիտի զորանանք և հաղթահարենք պատերազմի ծանր հարվածները՝ վեր ելնելով մեզ պատած նեղություններից դեպի մեր կյանքի նոր արևաշող հորիզոններ»:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև Արցախին պատուհասած դժվարություններին և վերազարթոնքի անհրաժեշտությանը։ «Սիրելիներ, Արցախը հայրենի մեր բնօրրանի սրբազան մասն է, քրիստոնյա մեր ժողովրդի հարստությունը՝ իր պատմությամբ ու սրբություններով։ Արցախի սիրով եք դուք ամուր և կանգուն ձեր հարազատ հողին, այդ ոգով եք վճռական՝ այստեղ ձեր կյանքը շարունակելու և նոր իրագործումներով բարեզարդելու։ Դուք հիանալի օրինակն եք տվել այս նվիրական երկրում արիասիրտ սխրանքների ու աստվածահաճո արարումների։

Դուք խիզախորեն պաշտպանել եք ձեր երկիր հայրենին, նորոգել ու պայծառացրել եք ձեր քաղաքներն ու շեները, ձեր այգեստանները, ձեր սրբավայրերը, նոր աղոթավայրեր կառուցել, որի լուսաշող վկայություններից մեկն է Սուրբ Աստվածածին հոյակերտ այս եկեղեցին։ Մեր նախնյաց փորձառությունը և ոգին հավաստում են, որ մեզ պատուհասած ավերներն ու պատերազմի արհավիրքները և ոչ մի նեղություն չեն կարողանալու մեզ ընկճել և սասանել հայրենիքում անկախ ապրելու մեր հաստատակամությունը։ Հայի ոգին չի ընկրկում դժվարությունների առջև, չի կոտրվում ցավից ու վշտից։ Մենք ահասարսուռ պատուհասների հաղթահարումի ու մեր ազգի հարության փորձառությունն ունենք, որը մեզ ուժ է տալու այս նոր ժամանակներում ևս ելնել նոր արարումների, հավատալ մեր ապագային, հավատալ մեր հայրենիքի ու կյանքի զարթոնքին։

Սիրելիներ, վեր հառնելու ճանապարհին, պահելով հավատն առ Աստված և սերն առ հայրենին, մենք առավել պիտի զորանանք, առավել պիտի զորանա մեր կամքը ապրելու և արարելու նոր եռանդով ու ձեռքբերումներով։ Մեր վերելքներով ու հաջողություններով է նաև, որ արժևորելու ենք մեր նահատակների անձնազոհության ու հայրենանվիրումի մեծագույն սխրանքը։ Պատերազմի ընթացքում մենք կորցրեցինք հարազատ երկրի զգալի մասը։ Սակայն գիտենք՝ ձեր ոգին աննկուն է, և հույսը անջնջելի, որ հակառակ ամեն խոչընդոտի վերականգնելու և շենացնելու եք Արցախը: Արցախը մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազատ ու անկախ ապրելու վճռականության խորհրդանիշն է։ Մեր պատմական հայրենիքի այն նշխարը, որի վրա շարունակում ենք ապրել, պիտի հզորացնենք և դարձնենք անվտանգ ու բարգավաճող, ամուր պետականությամբ, համազգային միաբանությամբ, համընդհանուր ջանքերով», – ասաց Նորին Սրբությունը՝ պատգամելով հույսով ամուր մնալ, հավատով՝ անսասան, աննկուն լինել նեղությունների հանդիման։

Վեհափառը հորդորեց չվհատվել ընդդեմ դժվարությունների, այլ միաբան լինել մարտահրավերների դիմագրավման և միասնական՝ փորձությունների հաղթահարման մեջ։ «Այս ծանր փորձությունից պետք է հետևություն անենք՝ սխալներ թույլ չտալու, մեր ազգային միաբանությունը չտկարացնելու, գործելու ազգի ու հայրենիքի գերագույն շահով, մեծագույն պատասխանատվությամբ», – ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հայրական իր սերն ու օրհնությունները բերելով ամենքին և վստահեցնելով, որ համայն հայ ժողովուրդը, Սուրբ Եկեղեցին իր թեմերով ու կառույցներով արցախցիների հետ է Արցախի խաղաղ ու ազատ կյանքը հաստատելու և կորուստները վերականգնելու իրենց ջանքերում։

Հայոց Հայրապետը հայցեց Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը Արցախի ժողովրդին և պետական այրերին պատերազմի հետևանքների հաղթահարման, Արցախի կյանքի բնականոն ընթացքը վերահաստատելու կարևոր գործում։ Նորին Սրբությունը իր օրհնությունը բերեց Պաշտպանության բանակի սպաներին ու զինվորներին, որ անձնվիրումով կանգնած են հայրենյաց պաշտպանության դիրքերում՝ ընդգծելով նաև, որ Արցախի յուրաքանչյուր զավակ հայրենյաց մարտիկ է և Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը։ Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը, ազգային-եկեղեցական անդաստանում շարունակական նպաստ բերող և պատերազմական դժվարին պայմաններում էլ Արցախին աջակցած բարերար բոլոր զավակներին, աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Արցախի թեմի երկարամյա առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հոգևոր դասին՝ Արցախի թեմը շենացնելու, հայորդյաց հավատքն ամրապնդելու, նաև պատերազմական ծանր շրջանում հավատավոր իրենց զավակների հետ լինելու, նրանց քաջալերելու և մխիթարելու գովարժան ծառայության համար։

Արցախի սրտից Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն ուղղեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության հաստատման ջանքերի համար, որով կանխվեցին մարդկային նոր կորուստները և հայկական բնակավայրերի ավերումները Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմում: Նորին Սրբությունը նաև իր եղբայրական սերն ու շնորհակալությունը հայտնեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին խաղաղության հաստատման, ի մասնավորի Դադիվանքի հոգևոր կյանքի անխաթար ապահովման գործում իր բերած ջանքերի համար։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ նաև Արցախում ռուս խաղաղապահների՝ անվտանգության ու իրավիճակի կայունության ապահովման գործում կարևոր առաքելությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց արցախյան պատերազմում զոհված զինվորների համար՝ վերստին մխիթարություն հայցելով Տիրոջից զոհվածների հարազատներին, ամենքի սրտերին ու հոգիներին։ և շուտափույթ վերադարձ մաղթելով գերիներին և անհայտ կորածներին։

Իր պատգամի վերջում Նորին Վեհափառությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներով օրհնելով Արցախի հավատավոր ժողովրդին, հայցեց, որ Փրկիչ Տերը ամենազոր Իր Սուրբ Խաչի հովանու ներքո անսասան խաղաղության մեջ պահի Արցախի Հանրապետությունը և Աստծո ողորմությամբ զորանա արցախահայությունը՝ կերտելով ստեղծագործ ու զարգացող կյանքի նորանոր հաջողություններ:

 

դիտվել է 84 անգամ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդի... Սանկտ Պետերբուրգում Մոյկա գետն ընկած ավտոբուս... ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմի... Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջա... Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ շ... ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին՝ Վ... Վրաստանը հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակա... Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հա... Հայաստանի և Իսպանիայի մշակույթի նախարարները ք... Նարեկ Մկրտչյանը և Օլիվիե Դըկոտինյին քննարկել ... Պաղեստինը պատրաստ չէ անկախության. Իսրայելի դե... Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օր... Լուկաշենկոն պաշտոնից ազատել է գլխավոր շտաբի պ... Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանե... Մեծ ավտոերթ՝ Գյումրիում Ջասթին և Հեյլի Բիբերները սպասում են իրենց առա... Եվրոպական մի շարք երկրներ կարող են ճանաչել Պա... Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահ... 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հի... Օրենսդրական և սահմանադրական տեսանկյունից՝ Բագ... Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմ... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Խորհուրդներ՝ սնկային թունավորումներից խուսափե... ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատան... ՃՏՊ՝ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիա... Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է... Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտությա... 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բա... Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների... Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության ... Մինչև մյուս ուրբաթ, բոլորդ, ով ինչ հնարավորու... Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը. ստախոս է այ... Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարար... Ինձ համար ընդունելի են բոլոր նրանք, ովքեր կոչ... Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու... Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Մենք արդեն հասել ենք այն ջրբաժանին, որից հետո... Այս երկրում տարիներ շարունակ բացի անեծքից, թա... Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների ... Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանա... Սրանից առավել միավորման հնարավորություն կամ հ... Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սարդարապատ կերտած, Շուշի կերտած այս ժողովուրդ... Մենք տեր ենք մեր հայրենիքին, սա մեր վերջին հն... «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ն պետի նոր պա... ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել... Միրզոյանը Բայրամովին ասել է, որ կարող են ավել... Երևանում բախվել են երթուղայինն ու «ՎԱԶ 2121»-... Ավերակված է մեր երկիրը, ու դրա պատասխանատուն ... Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակ... Էրդողանի այցը ԱՄՆ կարող է տեղի ունենալ այս տա... Պարեկները հորդորում են բացել Երևան-Ապարան ճան... Փաստաբանների պալատն արագ արձագանքման խումբ է ... Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լո... Հանրապետության հրապարակում մեկնարկում է Բագրա... Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկա... Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվ... Բրյուսովում դասախոսներին բացահայտ սպառնում են Սանկտ Պետերբուրգում ավտոբուսն ընկել է գետը․ կ... Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագր... Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին... Փակ է Կիրանց-Ոսկեպար միջպետական ճանապարհը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ-ում Հայոց ... Ով համբերի` նա կապրի․ Բագրատ Սրբազան Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստա... Որ չասեն գնում է Քոչարյանին հանդիպելու, ասեմ,... Ակցիայի մասնակիցները փակել են Սևան-Երևան մայր... Վստահ եմ մենք կկարողանանք արդյունավետ աշխատել... ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ևս Սրբազանի կ... «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ... Հայաստանը տրամադրված է խաղաղության. Միրզոյանը... ՀՀ նախագահը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ... Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ... Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղ... Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվե... Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տված... Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու եր... Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել... Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խան... Վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանը պետք է լի... Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևոր... Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգա... Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարն... Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադի... «Սա կրթական հաստատություն է, հո շուկա՞ չի». Բ... Ալմաթիում Միրզոյանը և Բայրամովը մեկնարկում են... Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյ... Ռեկտորը փակել է Բրյուսովի համալսարանի դռները ... Ես երբեք չեմ թաքցրել, որ երկքաղաքացի եմ. մեղք... Ժամը 18:30-ին` բոլորս դեպի Հանրապետության հրա... Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկ... Ժողովուրդն այլևս անտարբեր չէ, Նիկոլը լեգիտիմ ... Իսրայելի բանակը շարունակում է լայնածավալ գործ... Քաղաքացիները բեռնատարով փակել են Հայաստան-Իրա... Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջան... ԵՊՀ արհմիությունը կոչ է անում բոլոր դասախոսնե... «Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշ... Մեռելները ողջերին չեն կարող որևէ բանով վախեցն... Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադու...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan