Apple-ի աշխատակիցները դեմ են գրասենյակում աշխատանքի վերադառնալուն
Apple-ի աշխատակիցները դեմ են նոր քաղաքականությանը, որը նրանցից պահանջում է սեպտեմբերի սկզբից սկսած շաբաթվա երեք օրը գրասենյակ վերադառնալ: Այս մասին նշվում է աշխատակիցների կողմից կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկին ուղղված նամակում, գրում է The Verge-ը:
Նամակում ասվում է, որ Apple-ն արդեն ստիպել է որոշ աշխատակիցների աշխատանքից ազատման դիմում գրել:
Սահմանափակումների այս մեղմացումը բավականին հանդուրժող է` համեմատած Apple-ի նախորդ կորպորատիվ մշակույթի հետ, որը, ինչպես հայտնի է, թույլ չէր տալիս աշխատակիցներին տնից աշխատել մինչ համավարակի բռնկումը: Այնուամենայնիվ, ընկերությունը դեռեւս ավելի պահպանողական է՝ համեմատած այլ տեխնոլոգիական հսկաների հետ: Ե՛ւ Twitter-ը, ե՛ւ Facebook-ը աշխատակիցներին ասել են, որ նրանք միշտ կարող են տնից աշխատել, նույնիսկ համավարակի ավարտից հետո: