Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպել է երիտասարդների հետ
Հունիսի 5-ին Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի երիտասարդական թևերի, Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների ու ավագ դպրոցի աշակերտների հետ և հանդես եկել «Արցախը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ։
Հանդիպմանը քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական կյանքին՝ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը։
Միջոցառման վերջում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։