Անչափ ուրախ եմ և հպարտ, որ կարողանում ենք երեխաների մանկական երազանքներն ու իղձերը կյանքի կոչել. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, մասնավորապես, նշելով․
«Ես կամ» հաղորդաշարը հանդիսատեսի կողմից առավել ընդունված և սիրված սոցիալական նախաձեռնություններից մեկը դարձավ:
Անչափ ուրախ եմ և հպարտ, որ կարողանում ենք երեխաների մանկական երազանքներն ու իղձերը կյանքի կոչել, որ երեխաները կարող են զգալ՝ իրենք կան, իրենք կարևոր են և իրենք միայնակ չեն:
Տեսանյութը՝ այս հղումով:
Նշենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը իր Facebook-ի էջում տեղադրել էր նաև տեսանյութ և մակագրել՝
Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ փոքրիկների կողմից սիրված և սպասված ավանդական համերգային ներկայացումը, որն այս տարի կրում էր «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը:
Այնուհետև Հյուսիսային Պողոտայում կայացավ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի բացման հանդիսավոր արարողությունը: Կարևորագույն այս ստուգատեսում մեր մարզիկներին մաղթում եմ նոր նվաճումներ, հայի հաղթական ոգին կրկին պետք է վեր հառնի և պատվո հարթակներում կրկին մեր եռագույնը պետք է ծածանվի: