Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Շվեդիայի թիմի հետ խաղից առաջ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ վերջին մարզումն անցկացրեց Ստոկհոլմում Շվեդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ։
Խաղը տեղի կունենա հունիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Շվեդիայի հավաքականը պատրաստվում է Եվրո–2020–ին, որի խմբային փուլում կմրցի Լեհաստանի, Իսպանիայի եւ Սլովակիայի թիմերի հետ։