Հունաստանում 47 օրական երեխան վարակվել է կորոնավիրուսով
Հունաստանում 47 օրական երեխան բուժվում է կորոնավիրուսային վարակի դեմ, հայտնում է Greek City Times թերթը։
Նորածինը, որի մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուսային վարակի թեստը դրական արդյունք է ցույց տվել, տեղափոխվել է նախ Կորֆուի հիվանդանոց, ապա Յանինայի քաղաքային հիվանդանոց։ Հիվանդանոցի ներկայացուցիչ Ջորջ Ֆլուդասն ասել է, որ երեխայի առողջական վիճակը լավ է, և նա իր բուժումը ստանում է մանկաբուժական կլինիկայում։
Հայտնի է, որ փոքրիկի մոր մոտ ևս կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել։